մայրենի

Wednesday, November 25, 2015

Բնագիտություն

Իմ կարդացած գրքերը

Ես նոյեմբեր ամսվա ընթացքում կարդացել եմ 3   գիրք։

1.«Կարմրատամ Աին-ը»


Կարմրատաամ Աին-ը Անգլիական ժողովրդական հեքիաթ է։ Մերի Աննան ունենում է 3 զավակ,  Կալիգանին խնդրում է, որ ժրհորից ջուր բերի, բայց առանց թափթվելու, որ կարկանդակ պատրաստի, և տղան գնում է մի կերպ ջրհորից ջուր բերում և թափթփելով բերում, և մայրը փոքրիկ կարկանդակ է պատրաստում և տալիս իր զավակին։ Հետո մայրը զավակից խնդրում է կարկանդակի մի կտոր, բայց երեխան չի տալիս և հեռանում տանից։ Գնում է սարերով ձորերով և հանդիպում է, ոչին արկերի հոտի և բլրի վրա նստած հովիվին, և հարցնում, քո տերը ինձ մշակ չի վերցնի, և հովիվը պատասխանում է, որ իր տերը կարմրատամ Աին-ը է, որը գողացել է հինգ թագավորների դուստրերին և կալիգանը ասում է.
-Ինձ այդպիսի տեր պետք չե։
ԵՒ շաուրնակում ճանապարհը։ Հիմաել հանդիպում կովերի նախիրին, հովիվը դարձյալ նույն բանն է ասում, գնում է և հանդիպում խոզերի, հովիվը նրան ասում է, որ էլ առաջ չգնաս թեչե  գազանները կուտեն քեզ, Բայց նա չի լսում և գնում գազանները դուրս են գալիս նրա դիմաց, և նա փախչում է և մտնում մի դղյակ այնտեղ նա հհանդիպում է մի ծեր կնոջ, և կինը աասում է փախիր հիմա այինը կգա և նա հենց, որ ուզում է փախչել  հիշում է գազանների մասին, և կնոջը խնդրում, խնդրում , որ գիշերելու տէդ տա։ Կինը նրան  մտցնում սանդուղքի հետևը, և նա քնում է։ Աին-ը գալիս է և գտնում նրան և ասում.
-Եթե գուշակես հանելուկը ես քեզ բաց կթողնեմ։ Իսկ հիմա ասա Եվ նա նորից ժնգժնգացրեց ատամները. – Ինչ հանելուկ,— թոթովեց Կալիգանը: – Ասեմ՝ տես, թե ինչ հանելուկ է: Ի՞նչն է ոսկուց ավելի թանկ և արևից ավելի գեղեցիկ։ Կալիգանը վայրկենաբար պատասխանեց. – Քաղցր մեղրաբլիթը ամենալավ բանն է աշխարհում, բայց դա սխալ էր և Աին-ը նրան քարացրեց։ Այս բոլոր արկածները պատահում է մյուս եղբորը և նոորից ընկնում Աին-ի ձեռքը։ Մյուս եղբայրը ասում է գնամ տեսնեմ եղբայրներս ինչ եղան և մայրը նրան կարկանդակ է պատրաստում և ասում. -Մի կտոր  տուր ուտեմ։ Եվ  զավակը տալիս է, մայրը նրան օրհնում է և ճանապարհ ըննկնում։ Գնում է և մի ծերուկ պառավի է հանդիպում, պառավը ասում է.
-մի կտոր կարկանդակ կտաս, նա տալիս է և պառավը դառնում է փերի և նրան մի փայտիկ տալիս։ Գնում է և չի վախենում գազաններից, փայտիկով խփում է և գազզանները փախչում են։ Գնում է մտնում դղյակ և ազատում դուստրերին և եղբայրներին, բայց մինչ ազատելը գուշակում է հանելուկը, դր պատասխանն էր Մոր օրհչնանքը։





2.«Խորհրդավոր կղզին»

   1865 թվականին Ամերիկայի քաղաքացիական պատերազմի ընթացքում 5 հյուսիսցիներ օդապարիպ են կառուցում, որպիսզի փախչեն, նրանց անուններն են. Սայրես Սմիթ ինժիներ, Պենկռոֆ նավաստի, նաբ խոհարար, Հերբերթ պատանի բնագետ և Գեդեոն Սպիլեթ լրագրող նաև նրանց հետ լինում է մի շուն։ Նրանք փախչում են, բայց քամին նրանց գցում է, հարավային կիսագնդում գտնվող մի անմարդաբնակ կղզի, մինչև ընկնելը խաղաղ օվկիանոսի ալիքները Սայրես Սմիթին խորտակում է և նրանք մնում են չորսով։ Նրանք քրտնաջան աշխատում էին գոյատեվելու համար, բայց կղզում նրանք մենակ չեին, և նաև կար մի մարդ որի անունը Նավապետ Նեմո էր,  ամեն դժվար պահի նա օգնության էր հասնում գաղութականներին, բայց ծածուկ. օրինակ՝ երբ Սայրես Սմիթը խորտակվեց, Նավապետ Նեմոն տեսավ Այդ ևվ․ օգնության հասավ և Սայրես Սմիթին գցեց ավազաբլոււրների վրա, կամ օրինակ՝  Երբ այն 6 ծովահենները փրկվել  էին նավից նրանց  սպանել էր, Նավապետ Նեմոն, Կամ, երբ ծովահենների գնդակից Հերբերթը վիրավորվել էր, գաղութականները նրանն բուժել էին, բայց դրանից հետո Հերբերթի մոտ առաջացել էր ճահճային տենդը, Նավապետ Նեմոն այն դեղը դրեց գրանիտե պալատի  սեղանին և  գաղութականները  բուժեցին նրան, նաև գրանիտե պալատում կար մի ջրհոր որը հաղորդակցություն ուներ ծովի հետ, շունը անընդատ հաչում էր, մեկ մեկ Նավապետ Նեմոն գալիս էր այդ ջրհորի մոտ և լսում գաղութականների խոսակցությունը։ Գաղութականներին ավելացավ նաև 6-րդ գաղութականը նրան գտել էին Տաբոր կղզուց։ Այսպիսով Նավապետ Նեմոն ուզում էր, որ գաղութականները իմանան նրա մասին։ Գաղութականները նրան գտան մի քարանձավում մահամերձ վիճակում։ Նավապետ Նեմոյի վերջին ցանկություն էր որ իրեն իր մահանալուց հետո իր սուզանավով թողնեեն, որ սուզանավը իջնի ծովի հատակը։ Նավապետ Նեմոն, Սայրես Սմիթին  տվեց մի արկղ որի մեջ կային շատ ադամանդներ։ Նավապետ Նեմոն վախճանվեց և գաղութականները կատարեցին նրա նրա ցանկությունը։ Եվ արդեն 4 տարի էր անցել այն օրվանից, երբ օդապարիկը ընկավ Լինկոլնի կղզին, այդ անունը նրանք էին դրել։ Կղզում կար մի հանգած հրաբուխ, որը այդքան էլ հանգած չեր, գաղութականներրը շտապ մի նավ կառուցեցին և հենց, որ ուզում էին գնալ կղզուց կղզին պայթեց և կղզում մնաց ընդամենը մի գրանիտե  ժայռ, որի վրա գաղութականները անցկացրեցին 10 օր, սոված ծարավ,  եվ հեռվում նրանք տեսական մի նավ դա Դունկանի զբոսանավն էր, նա եկել էր Այրտոնի հետևից։ Գաղութակաանները գնացին և Ամերիկայում Նրանք առան իառան հողամաս, այն ադամանդներով, որը նրանց տվել էր նավապետ Նեմոն և նրանք նույն կերպով էին ապռում այնտեղ ինչպես Լինկոլնի կղզում։


3. Լեոնարդո Դա վինչի առակներ, հեքիաթներ և  լեգենդներ։

Ես կպատմեմ  այս գրքի մի  քանի առակի մասին։ 1-ը ես կպատմեմ «Ածելին հեքիաթը։ Մի վարսավիր է լինում,   նա ունենում է մի հրաշալի ածելի որի նմանը չկար քաղաքում։ Մի օր վարսավիրը որոշում է չաշխատել և ածելին առիթից օգտվելով փախչում է վառսավիրանոցից։ Երբ դուրս է գալիս արևից նրա պողպաթե սրածայր դանակները փայլում են։ Մի օր, երբ անձրևներըը սկսվում են նրա դանակները ժանգոտվում են և նա ժղճում է իր արած քայլից։

Tuesday, November 24, 2015

Անգլերեն

Մաթեմաթիկա

Գտնել 1*7* տեսքի բոլոր քառանիշ թվերը, որոնք առանց մնացորդի բաժանվում են 12-ի:
1272

2.Ո՞րն է 7-ով սկսվող ամենամեծ եռանիշ թիվը, որը բաժանվում է 9-ի և որի բոլոր թվանշաններն իրարից տարբեր են:
765
3.Դասարանում կա 7 տղա և 11 աղջիկ: Քանի՞ եղանակով է հնարավոր մեկ տղայից և երկու աղջկանից կազմված թիմ ընտրել:
4.Վերելակը 1-ին հարկից 6-րդ հարկ բարձրանում է 30 վայրկյանում: Քանի՞ վայրկյանում վերելակը կբարձրանա 1-ին հարկից 3-րդ հարկ:
15 վայրկյանում

5.Դասարանի աշակերտները կանգնած էին շարքով, ամեն շարքում երկու աշակերտ: Աշակերտներից մեկն իր առջև հաշվեց 7 շարք, իսկ շրջվելով իր հետևում հաշվեց 4 շարք: Քանի՞ աշակերտ կա դասարանում:
7x2=14
4x2=8
8+14=22
6.Հարցականների փոխարեն գրել մաթեմատիկական գործողության նշաններ այնպես, որ ստացվի ճիշտ հավասարություն.
18x12:2+3 = 111

7.Քանի եղանակով կարելի է նստեցնել հինգ հյուրերին հինգ աթոռների վրա:
25եղանակով

8. Տասը քաղաքներից յուրաքանչյուրից մյուսը մեկնում է մեկ ավտոբուս: Քանի ավտոբուս կպահանջվի:

9. Քանի ձևով կարելի է գրադարակում տեղավորել հինգ գրքերից երեքը:
3ձևով

10.Վաճառողի մոտ կա 20 տարբեր գույների փուչիկներ` դեղին, կանաչ, կապույտ և կարմիր: Այդ փուչիկներից 17-ը կանաչ չեն, 5-ը կարմիր է, իսկ 12-ը դեղին չեն: Քանի՞ կապույտ փուչիկ կա վաճառողի մոտ:
11. 2 լուցկու հատիկ տեղափոխել այնպես, որ ստացվի 6 եռանկյուն: Ընդ որում, պետք է ստացվեն միայն եռանկյուններ:



12.Գտնել եռանիշ թվի և նրա թվանշանների գումարի հարաբերության ամենամեծ արժեքը:

13.Կինը շուկա էր տանում ձվերով լի զամբյուղ: Անցորդի պատահական հրումից զամբյուղն ընկավ և ձվերը կոտրվեցին: Մեղավորը ցանկանալով փոխհատուցել` հարցրեց ձվերի քանակը: Կինը պատասխանեց.  —  Հստակ չեմ հիշում, բայց գիտեմ, որ երբ զամբյուղից հանում էի 2-ական, 3-ական, 4-ական, 5-ական, 6-ական ձու, զամբյուղում մեկ հատ մնում էր, 7-ականի դեպքում չէր մնում: Քանի՞ ձու կար զամբյուղում:

14.Երկու ընկերներ` Հայկն ու Տիգրանը, մի օր որոշեցին շախմատ խաղալ շախմատային ակումբում: Նրանք երկուսն էլ խաղացին մի քանի պարտիաներ: Հայկը ոչ մի անգամ չպարտվեց` 2 խաղում տարավ հաղթանակ, երեք խաղում ոչ ոքի: Իսկ Տիգրանը երեք խաղում հաղթեց, երեքում` պարտվեց: Ի՞նչի է հավասար ամենաքիչ խաղերի քանակը, որ կարող էին խաղալ Տիգրանն ու Հայկը:.
14անգամ

Մայրենի

Հունվարի 25
Ա. Կարդա՛ ,,Առականի,, բլոգի առակները և առանձնացրու.
1. Ամենահետաքրքիր առակը /ինչո՞ւ ես հետաքրիր համարում/:
ԱՂՔԱՏՆ ՈՒ ԱՐԾԻՎԸ

Ոմն աղքատ մարդ մի կտոր միս էր խորովում անմարդաբնակ վայրում: Եվ ահա մի արծիվ հանկարծակի սլացավ վերևից, հափշտակեց միսն ու բարձրացնելով՝ տարավ։ Աղքատը, գետնին երեսի վրա ընկած՝ լաց եղավ, ասելով.
— Չվայելե՛ ս։
Արծիվը տարավ միսն իր բույնը, դրեց ձագերի առջև ու ինքը գնաց։ Մի կայծ, որ կպած էր մնացել մսին, այրեց արծվի բույնն ռւ ձագերը։

Առակը շատ Հետաքրքիր էր, որովհետև այս առակից մարդիկ շատ բան կարող են սովորել։


2. Ամենազարմանալի առակը /ինչո՞ւ ես զարմանալի համարում/:
ԿՈՂՈՊՏՎԱԾ ԿՈՒՅՐԸ

Երզնկայում ապրում էր մի կույր մարդ, որն ուներ վաթսուն հազար դեկան ու միշտ ուրախանում էր իր ունեցվածքով։ Մի թուրք գողացավ նրա հարստությունը։ Կույրն աղաղակ բարձրացրեց։ Մարդիկ եկան նրան մխիթարելու։ Անօրեն գողը նույնպես եկավ մխիթարելու, բերելով մի հաց։ Կույրը սկսեց հացն ուտել, ապա բռնելով նրան, գոչեց.

— Սա է գողացել իմ փողը։

— Ինչի՞ց իմացար,— հարցրին մարդիկ։

— Հացը դառնացավ կոկորդումս,— պատասխանեց կույրը։

Եվ Երզնկայի իշխան Թախրաթանը թուրքից վերցնելով քառասուն հազարը՝ վերադարձրեց տիրոջը

Այս առակը զարմանալի էր, որովհետև կույրը զգալով կարողացավ գտնել գողին։

3. Ամենաանսպասելի ավարտ ունեցող առակը / ինչո՞ւ/:
ԱՐԾԱԹԱՍԵՐԻ ԱՂՈԹՔԸ

Մի արծաթասեր ու ագահ մարդ ասում էր.
— Է՜, աստված, ինչ բան որ ձեռքս ընկնի, ոսկի և արծաթ դառնա։
Եվ աստված կատարեց նրա խնդիրքը։ Ինչ որ ձեռքն էր ընկնում, անմիջապես ոսկի և արծաթ էր դառնում՝ թե՛ հաց, թե՛ ջուր, և թե՛ այլ բան։ Ժամանակ անց սովից սատկեց։
Ինձ համար անսպասելի էր այս առակը, որովհետև չեի պատկերացնում, որ այդպիսի բան կլինի։
4.  Ամենաանբացատրելի առակը /ինչո՞ւ ես այդպես մտածում/ :

ՀՐԵՇՏԱԿՆ ՈԻ ԱՂՔԱՏԸ

Հրեշտակն ասաց մի աղքատի.
— Բժիշկ եմ դարձնում քեզ, այդ գործն արա ու ապրիր, ես քեզ օգնական կլինեմ։
— Ինչպե՞ս իմանամ օգնելդ,— հարցնում է աղքատը։
— Երբ գնաս հիվանդի մոտ,— խրատում է հրեշտակը,— ես քեզ կերևամ։ Եթե հիվանդի ոտքերի կողմից երևամ, ուրեմն պիտի ապրի, իսկ եթե գլխի կողմից՝ կմեռնի։ Դու այդ ասա հարազատներին և վարձդ առ։
Եվ շատ օրեր աղքատն այդպես վարվեց ու հարստացավ։
Պատահեց, որ ինքը հիվանդացավ։ Հրեշտակն երևաց գլխի կողմից, պիտի մեռներ։
— Շրջեցե՛ք սնարքս,— ասում է նա իր հարազատներին:
Շրջեցին։ Բայց դարձյալ երևաց հրեշտակն այն կողմից:
— Նորից շրջեցե՛ք,— ասում է հիվանդը։
Եվ կրկին դրեցին նախկին դիրքով: Դարձյալ հրեշտակը երևաց գլխի կողմից։
— Ամեն անգամ երևալդ հարստացնում էր ինձ,— դիմում է նա հրեշտակին,— իսկ այս մեկ երևալդ լավ չէր:
Եվ մեռավ:

Ինձ համար անբացատրելի էր այս առակը, որովհետև չհասկացա թէ ինչում այդպես եղավ։
5.  Քեզ ամենից շատ դուր եկած առակը։
Աղքատն ու առծիվը
Բ. Ինքդ հորինիր որևէ առակ և վերջում գրի՛ր քո առակի ասելիքը /խրատական մասը/:
Մի ագահ թագավոր բոլոր մարդականց ձեռքից խլում էր նրանց գումարը և այնքան է խլում, էր բոլորը աղքատանում են։ Մի օր էլ թագավորը գնում է իր գանձարան, որտեղ հավաքում էր իր հարստությունը և ներսից դուռը փակում, հաշվում է իր հարստությունը և հենց, որ ուզում է դուրս գալ չի կարողանում դուռը բացել, և սովից մահանում է։




Հունվարի 26
Կարդա՛ ,,Տերյանը` հիշողություններում,,:
Ա.Ի՞նչ էր ասում Թումանյանը Տերյանի բանաստեղծությունների մասին:
Իսահակյանը չեր հավանել Տերյանի բանաստեղծությունները ասելով թէ դժգույն բաներ էին, և նման էին Թումանյանի և ուրիշների բանաստեղծություններին։
Բ.Ո՞ր գրողներից էր ազդվել Տերյանը:
Տերյանը ազդվել էր Ղ.Աղայանից, Շիրվազանդեից, Հ.Թումանյանից, Դ.Դեմիրճյանից։
Գ.Ըստ հիշողությունների բնութագրի՛ր Տերյանի, ինչպիսի մարդ էր նա/6-7 նախադասություն, տեղադրել բլոգում/:

Վահան Տերյանը ուսանող էր երբ գրում էր իր առաջին բանաստեղծությունները։ Վահանը հետաքրքրվում էր գրականությամբ, ինչ են գրում Ղ.Աղայանը, Շիրվազանդեն, Հ.Թումանյանը, Դ.Դեմիրճյանը։ Վահանը, ապշեցուցիչ նմանություն ուներ իր հորը՝ սև, ներքին հրով վառ աչքեր, սուր հայացք, թուխ մազեր, ջղային կազմվածք: Վահան Տերյանը տան կրցերն էր նրան այլ կերպ ասում էին Վանիկ։ Տերյանը ուշադրություն էր դարցնում թղթին որի վրա նա գրում էր իր բանաստեղծությունները, թանաքը նույնպես կարևոր էր։

Դ. Վահանի լեզուն բացվել էր, այլևս չէր քաշվում ինձնից:
 Բացատրի՛ր մգեցված արտահայտությունը և փոխարինիր համարժեք այլ բառով:
Լեզուն բացվել էր նշանակում է ամաչկոտությունը անցել էր։

Հունվարի 27
1. Նախադասությունները համառոտիր:
Քաղաքում իրարանցում սկսվեց:
Մորաքրոջս ամուսինը թռչուն ուներ:
Բուսական և կենդանական աշխարհը պահպանվում է:
Թփերի մեջ ննջում է թռչնակ:
աղջնակը նայեց մարդուն:

2. Գրի՛ր կոչական պարունակող երեք նախադասություն, ուշադրություն դարձրու կետադրությանը:
Հայկ, արի գնանք գրադարան։
Լևոնական կգա՞ս գնանք խաղալու։
Արման, գնա դասարան։
3. Տրված բառերը նախադասությունների մեջ գործածիր ուղիղ և փոխաբերական իմաստներով:
Ոսկի, սառը, լողալ, գիծ:
Մի մարդ ոսկի սիրտ ուներ
Ոսկերիչը ոսկով զարդեր էր պատրաստում։
Ջուրը սառն էր։
Արտյոմը սառնասիրտ տղա էր։
Հարութը գնացել էր լողավազան լողանալու։

4. Տրված բառերին ավելացրու բայական վերջավորություններ /ել, ալ/ և դարձրու բայեր/որ գործողություն ցույց տան/:
Բժշիրմի, դեղբեմ, ծաղկել, անձրևալ, մեծանալ, սիրել, երազել:

5.  Գրի՛ր շարադրություն ,,Տերևը,, վերնագրով:/Տեղադրե՛ք բլոգում/
Տերևը
Խոր Աշուն էր, մի հողագործի այգում ծառերի վրայից ընկնում էին տերևները և մի տերև իր ընկերոջը ասաց.
-ընկեր ինչու՞ ենք մենք ընկնում։
-Ընկերը պատասխանեց.
-Որովհետև խոր աշուն է, իսկ խոր աշնանը աշնանը տերևները ընկնում են։
-Նշանակում է մենք էլ չենք տաքանալու արևի շողերով.
-Լացակումաց հարցրեց տերևը.
-Ոչ, պատասխանեց մյուս տերևը։
-Մեր կյանքը ավարտվում է և հաջորդ տարի այս ծառերի վրա լինելու են ուրիշ տերևներ։
-Տերևը այդ խոսքերը լսելուն պես ուշաթափվեց և քամին նրանց քշեց և տարավ։








11.01.2016
Պատրաստիր բարեմաղթանք քո տատիկի, պապիկի կամ քեզ հասած բարբառով: Նյութը կարող ես ներկայացնել ռադիոնյութի, էլեկտրոնային բացիկի տեսքով:/Հրապարակել բլոգում/
Թխ կապիկի տարին քեզի հաջողութեն բերա։
Ես գալիք տարիին թխ ձեզի հաջողութեն բերա և խաղաղութեն։


Կարդա՛ ,,Սուրբ Ծննդյան հեքիաթ սրինգ նվագող աղջկա մասին,, : Դուրս գրի՛ր քեզ դուր եկած մտքերը և մեկնաբանի՛ր:
  «Ես չեմ կարող գրել այնպիսի պիեսներ, ինչպիսիք գրել է Շեքսպիրը: Սակայն իմ առավելությունն այն է, որ ես կարող եմ գրել իմ պիեսները»:

Տողերում ասում է, որ մարդ պետք ինքնուրույն մտածի և ստեղծի, այլ չառջնորդվի ուրիշի մտքերով։


12.01.2016
Ամբողջացրու գրաբարյան ասույթները տրված բառերով։ Գրավոր քննարկիր դրանց բովանդակությունը՝
Առաջին ասույթում ասում է, որ լավ է կույր լինես քան անխելք։
Երկրորդ ասույթում ասում է, որ ավելի լավ է մանուկ աղքատ և իմաստուն լինես քան զթագավոր ծեր և անմիտ։
(ա) ինչու են այդպես ասում, երբ կարելի է մեջբերել այդ ասույթը.

բ) ո՞ր ասույթի բովանդակության հետ համաձայն չես, ինչո՞ւ։
Ես բոլոր ասույթների հետ համաձայն եմ։
- Լավ է կոյր ..աչօք., քան կոյր մտօք...:
մտօք, աչօք
- Լաւ է մանուկ աղքատ եւ իմաստուն, քան զթագաւոր ծեր եւ անմիտ:
մանուկ, զթագաւոր

13.01.2016
Հունվարի 19-ին Միսաք Մեծարենցի հոբելյանն է՝ 130-ամյակը։
ինչև հունվարի 15-ը Միսաք Մեծարենցի մի բանաստեղծություն կարդա, ձայնագրիր և ուսումնական նյութ պատրաստիր։ Սոցիալական ցանցում հունվարի 15-ին կակտիվանանք, մեկական բանաստեղծություն կհրապարակենք Մեծարենցից։ Այդ ժամանակ ոչ միայն հրապարակիր քո նյութը, այլ նաև արձագանքիր մյուսներին՝ ո՞րն է ամենալավ ընթերցումը, և ինչու ես այդպես կարծում, ի՞նչ յուրահատկություն կամ ի՞նչ թերություն ունի հրապարակված նյութը՝ արտասանական, տեխնիկական, այլ. հավանիր, կարծիք գրիր, գնահատիր։ Թող համացանցը նաև քո շնորհիվ ողողվի Մեծարենցով:/ Տեղադրե՛ք բլոգում/


https://soundcloud.com/tatev-abrahamyan/t5w9xzklvhdo


14.01.2015
Կարդա՛  ,,Ս. ծնունդի օրվա առավոտը,,   Գրավոր ներկայացրո՛ւ տեսարանը, երբ հայրը տեսավ որդու նվերը, ի՞նչ մտածեց, ի՞նչ զգաց, ինչպե՞ս տեսավ:
 Երբ հայրը տեսավ Ռոբի նվերը սուրբ ծնունդի առթիվ շատ ուրախացավ և մտածեց, որ դա երբեվիցե եղած ամենալավ նվերն է իր որդուց։